Փառատոնի մասին

 

 

 

«Music Drive Festival»-ը եռօրյա միջազգային փառատոն է, որն առաջին անգամ է կազմակերպվում Հայաստանում և կրելու է ամենամյա բնույթ։

Փառատոնը տեղի կունենա Երևանում 2017թ.-ի մարտի 24, 25, 26-ին, որին իրենց մասնակցությունը կունենան ժամանակակից երաժշտության տարբեր ժանրերում (rock, fusion, ethno/folk-rock, prog rock, melodic rock և այլն) ելույթ ունեցող արտասահմանյան և հայաստանյան հայտնի և իրենց հայտնության ճանապարհը սկսած թվով 20-ից ավել խմբեր:

Փառատոնի նախաձեռնող և կազմակերպիչ են հանդիսանում Հայաստանի մշակույթի նախարարությունը և հայկական «Ռոք ասոցիացիան»: Փառատոնի աջակիցներն են «Ազգային թատերական ստեղծագործական միավորում»-ը և «Zhesht Events»-ը։

Համերգները տեղի կունենան Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, ինչպես նաև` կլինեն ակումբային ելույթներ և բացօթյա համերգներ հարակից «Անգլիական» այգում: Համերգներին զուգահեռ նաև տեղի կունենան հանդիպում-զրույցներ և աշխատարաններ, հետաքրքիր և նշանավոր վիրտուոզ երաժիշտների և փառատոնի այցելուների միջև:

Մենք ցանկանում ենք մեծ երաժշտական տոն պարգևել հայաստանյան երաժշտասերներին, և ուրեմն՝ միացեք և այս բացառիկ փառատոնի մի մասը կազմեք մարտի 24-ից 26-ը:

Զգացե՛ք երաժշտությունը, զգացե՛ք դռայվը!

Հետեվեք մեզ